Մեր երկրի Անկախության օրը մթագնվեց բացարձակ անթույլատրելի, անբացատրելի և խորապես վիրավորական իրադարձությամբ. Ավետիք Չալաբյան
POLITICS«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր երկրի Անկախության օրը մթագնվեց բացարձակ անթույլատրելի, անբացատրելի և խորապես վիրավորական իրադարձությամբ՝ տխրհռչակ կարմիր բերետավորները առավել գռեհիկ, լպիրշ ձևերով բերման ենթարկեցինք զոհված զինծառայողների տասնյակ ծնողների, ճանապարհ բացելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա շքախմբի համար, նույն այդ ծնողների զոհված որդիների շիրիմները իբր թե «հարգելու» համար:
Չեմ ցանկանում այսօր գնահատականներ տալ Փաշինյանին և նրա շրջապատին՝ այդ մարդկանց բարոյական և մարդկային արժեքները վաղուց ինձ պարզ են, և միայն նրանց հեռացումն է իշխանությունից, որը լիարժեք հանգուցալուծում կտա այս շարունակվող մղձավանջին: Այս պահին ցանկանում եմ սակայն շեշտել, որ Փաշինյանի կարմիր բերետավոր պաշտպանները վերածվել են իսկական ենիչերիների զորքի, անհայրենիք և աննամուս, և պետք է օր առաջ լուծարվեն: Եթե դա չանի Փաշինյանը, ապա դա պարտավոր է անել ցանկացած նոր իշխանություն, որը կհաջորդի Փաշինյանին, ազատելու մեր երկիրը այս խայտառակությունից:
Եթե համաձայն եք այս մտքին, միացեք այս կոչին, պահանջեք իշխանությունից կարմիր բերետավոր ոստիկանական տխրահռչակ ստորաբաժանման լուծարումը, և նրա բոլոր արատավորված ծառայողների պարտադիր հեռացումը ոստիկանության շարքերից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



