Վերջին 3 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ 7000 զինծառայող է զոհվել. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ռազմական կոլեգիայի նիստում հայտարարել է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի 7000 զինծառայող է զոհվել ռազմական գործողությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում կրակի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 7000 զինծառայող և հակառակորդի 970 զինատեսակ, այդ թվում՝ 208 տանկ, 245 հետևակի մարտական մեքենա և 186 այլ զրահամեքենա, 15 ինքնաթիռ և 4 ուղղաթիռ»,- ասել է Շոյգուն։ Նա չի հստակեցրել, թե Ուկրաինայի զինված ուժերը որ ուղղությամբ են կրել այդ կորուստները։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր մասնակի զորահավաքի զինկոմիսարիատների մոբիլիզացիոն տեղակայման համար բազայի պատրաստության մասին և հանձնարարել սկսել մասնակի մոբիլիզացիոն միջոցառումներ։