Կադիրովը մոբիլիզացիայից հետո հայտարարեց ՆԱՏՕ-ի և Կիևի «փակուղու» մասին
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Չեչնիայի ղեկավարը խոստացել է, որ տարածաշրջանը «100 տոկոսով» կկատարի մասնակի մոբիլիզացիայի մասին նախագահի որոշումը։
Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունը «անհուսալի դրության մեջ դրեց Կիևի ղեկավարությանը և ՆԱՏՕ-ին», - ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Պետության ղեկավարը լայնամասշտաբ գործողություններ է սկսել Ռուսաստանի ամբողջականությունը պաշտպանելու համար։ Սրանք անհրաժեշտ, կարևոր և, ի թիվս այլ բաների, կանխարգելիչ միջոցառումներ են»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Կադիրովն ասել է, որ լիովին պաշտպանում է նախագահի որոշումը, և որ Չեչնիայի Հանրապետությունը այն կիրականացնի «100 տոկոսով»։ Շրջանի ղեկավարը նշել է, որ չեչեն զինվորականներն արդեն ակտիվորեն մասնակցել են հատուկ գործողությանը։ Մարտի կեսերին Չեչնիայից ավելի քան 1000 կամավոր մեկնեց Ուկրաինա, որից հետո Կադիրովը հայտարարեց, որ նոր խմբեր են ուղարկվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: