«Անհայտ կորածը տիկին Գոհարի որդին չէ,մեր պետականությունն է անհայտ կորել». Ավետ Բարսեղյան
LIFEՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում անդրադարձել է երեկ Եռաբլուրում կատարված իրադարձություններին, երբ ոստիկանության ծառայողները բռնի ուժ կիրառելով զոհված զինծառայողների հարազատներին ու ծնողներին հեռացրել են Եռաբլուրից։
«Անհայտ կորածը տիկին Գոհարի որդին չէ,մեր պետականությունն է անհայտ կորել...
Ու տիկին Գոհարին չեն քաշքշելով ոտ ու ձեռ հանում Եռաբլուրի մուտքից՝
1.Արժանապատվությունը
2.Բարոյականությունը
3.Խիղճն են հանում ցանկից հոգու կարևոր դրույթների...
Քաշելով հանում ենք ու ջնջում Մարդ կոչվելու վերջին շանսը...
Սևազգեստ տապալված Մայրը ասֆալտի վրայից ոտքի կկանգնի ու կքայլի,ողնաշարը փշրված, բայց Կա,
իսկ ահա ոտքի կկանգնի՞ արդյոք ծնկի եկած խավարասեր ու «Փառասեր» հպարտ ստրկությունը,
կշարունակի՞ քայլել այսուհետև Հավատն ու Հույսը, Սերն ու երազանքը, չգիտեմ, կասկածում եմ ,որ՝Չէ...
Չարքից ու խավարից կախյալ ենք դեռ, բայց... մի օր Անկախություն ունենալու մեծագույն ցանկությամբ ու երազանքով, կանխավ Տոնդ շնորհավոր, Հայաստան:
Տիկին Գոհար, կներեք...»,- գրել է Ավետ Բարսեղյանը: