Ստամբուլում ուժեղ ձնաբուքը կաթվածահար է արել տրանսպորտի երթևեկությունը
INTERNATIONAL NEWSՍտամբուլում չորեքշաբթի օրվանից շարունակվող ուժեղ ձնաբուքը կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել մեգապոլիսի քաղաքում և բերել է քաղաքի երկու օդանավակայաններում դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին 221 ավիաչվերթի չեղյալ հայտարարման, գրում է РИА Новости-ն:
Դադարեցվել է նաև նավային հաղորդակցությունը քաղաքի եվրոպական և ասիական հատվածների միջև, չեղյալ են հայտարարվել դպրոցներում դասերը: Դիտվում են լուրջ դժվարություններ հանրային տրանսպորտի աշխատանքում: Քաղաքային ծառայությունները փորձում են քաղաքի ճանապարհները մաքրել ձյունից: Քաղաքի փողոցներում աշխատում է ավելի քան 1,1 հազար միավոր տեխնիկա:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Ստամբուլում ձյունը կշարունակվի մինչև ուրբաթ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



