«Ատիր հային...». ինչպես են անցնում դասերը Ադրբեջանի դպրոցներում
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանցի իրավապաշտպան Նիջաթ Իմրանը տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են ատել հայերին։
«Տեսնյութը նկարահանվել է Սումգայիթ քաղաքում: Եվս մեկ տեսանյութ այն մասին, թե ինչպես են երեխաները մեծանում պատերազմի և ատելության ոգով: Ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հիտլերյան երիտասարդությանը»,- տեսանյութի նկարագրության մեջ գրել է Իմրանը։
Նշենք, որ երեխաներին սովորեցնում են կրկնել հայտնի ադրբեջանական ֆաշիստական հակահայկական կարգախոսը.
1.Ծառայել հայրենիքին
2.Հավատարմություն ժողովրդին
3.Ատել թշնամուն
Երեխաները 3 անգամ կրկնում են այդ արտահայտությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: