Մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին. Ավետիք Չալաբյան
BLOGԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր առավոտյան ես ցանկանում էի գրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ունեցած խայտառակ ելույթի, Կաթողիկոսի մոտ նախկին նախագահների հանդիպման, երեկա կեղծ տագնապի, և շատ այլ թեմաների մասին:
Դրա փոխարեն ես վերցրեցի իմ սպորտային հրացանը, հագա իմ մարտական համազգեստը, և ընկերներիս հետ գնացի հրաձգարան՝ մարզվելու:
Երբ «խաղաղության» կեղծ օրակարգը հօդս է ցնդել, թշնամին արդեն մեր տարածքում է, իսկ երկիրը դեռ պատահականությամբ ղեկավարում է ողորմելի մի ստահակ, մեր ճակատագիրը և մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին: Հենց գիտակցենք դա, սկզբից կկագնացնենք թշնամուն, իսկ հետո ջարդ տալով դուրս կքշենք մեր հողից:
Վերցրեք ձեր ճակատագիրը և ձեր զենքը ձեր ձեռքը: Հատուցման պահը մոտենում է:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



