Կիևի որոշումներից հետո հանրապետությունը պատասխան քայլեր կձեռնարկի. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ ափսոսում է Ուկրաինայի իշխանությունների որոշման համար՝ զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան այս դեմարշի։ Մենք Կիևին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են քանդել Ուկրաինայի և Իրանի միջև հարաբերությունները»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը զրկել է Իրանի դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել է Կիևում դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է արձագանքել Ուկրաինայում իրանական արտադրության զենքի հնարավոր կիրառմանը։
Մինչ այս Axios-ը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել էր, որ Ուկրաինան դիմել է Իսրայելին՝ խնդրելով իրեն հետախուզական տեղեկատվություն տրամադրել Իրանից Ռուսաստանի զինված ուժերին ռազմական աջակցության մասին։