Հասանովն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և հայկական զինված ուժերի «վերջին սադրանքների» դեմ ձեռնարկված միջոցառումները։
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել նաև ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել զինված ուժերի բարձրագույն սպայակազմի խորհրդակցություն։
Հանդիպման ընթացքում, Զաքիր Հասանովը նշել է, որ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունները։
Նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել բարձրացնել անձնակազմի զգոնությունը, անհապաղ և վճռականորեն ճնշել ցանկացած տեսակի սադրանք, որը կարող է իրականացվել Հայաստանի զինված ուժերի կողմից։