Պուտինը սեպտեմբերի 30-ին կարող է հանդես գալ ուղերձով. ԶԼՄ
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին կարող է ուղերձ հղել երկրի Դաշնային ժողովին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով խորհրդարանի աղբյուրին։
«Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա արարողակարգային միջոցառում»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ միջոցառման կազմակերպման մակարդակը հուշում է առաջին դեմքի ներկայության մասին։
Նա չի բացառել, որ «նախագահի ուղերձը Դաշնային ժողովին կհայտարարվի»։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ նախագահը հանդես կգա ուղերձով Դաշնային ժողովին մինչև 2022 թվականի վերջ։ Նա հավելել է, որ Պուտինի հետ ուղիղ եթերը նույնպես տեղի կունենա, սակայն դեռ որոշված չէ, թե երբ։