Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրք պաշտոնակցին մանրամասն զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ Զաքիր Հասանովի հետ և կրկին հավաստիացրել, որ իր երկիրը, ինչպես և նախկինում, այսուհետ ևս լինելու է Ադրբեջանի կողքին և աջակցելու է նրան։ Այդ մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարարին մանրամասնորեն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման հետևանքով։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ռազմական ոլորտում ադրբեջանաթուրքական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։