Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին
SOCIETYՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում մի ուղեւորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 17.000 դրամ, ID եւ բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, ով թիվ 67 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



