Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ չի տվել Սու-24-ը խոցելու հրաման
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտարարել է, որ չի հրամայել խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
«Ես չեմ հրամայել խոցել այդ ինքնաթիռը: Արդյոք հնարավոր կլիներ 17 վայրկյանում դիմել ինձ, որպեսզի նման հրահանգ տայի: Ոչ, դա հնարավոր չէ», - ասել է թուրքական կառավարության ղեկավարը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Դավութօղլուն հավելել է, որ ռուսական օդանավի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից երկու օր առաջ, գլխավոր շտաբը՝ երկրի օդուժի հրամանատարության սպառնալիքների դեպքում, արձագանքման կանոնների կիրառման վերաբերյալ լիազորություններ է տվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



