Մոլդովայի նախագահը սպառնացել է քաղաքացիությունից զրկել այն մոլդովացիներին, որոնք կկռվեն Ռուսաստանի կողմից
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է չճանաչված Մերձդնեստրից զինվորականների՝ ռուսական բանակ հավաքագրման սպառնալիքի մասին և սպառնացել է զրկել նման մարդկանց Մոլդովայի քաղաքացիությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մոլդովայի Հանրապետության արևելյան շրջաններում առկա է Մոլդովայի քաղաքացիների մոբիլիզացիայի վտանգ: Նման գործողությունները կանխելու համար մենք վերլուծում ենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող և ագրեսորի կողմից կռվելու համաձայնած անձանց Մոլդովայի Հանրապետության քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը: Մենք նաև ուսումնասիրում ենք ավելի խիստ պատժի հնարավորությունը Մոլդովայի այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են լինել վարձկան», - ասել է նախագահը Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Բացի այդ, Քիշնևը կխնդրի Ռուսաստանի Դաշնությանը բանակ չհավաքագրել այդ երկրում բնակվող Մոլդովայի քաղաքացիներին:
«Ես խնդրել եմ արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությանը երկկողմ խորհրդակցություններ նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության հետ՝ մոբիլիզացիոն գործընթացում Ռուսաստանում բնակվող Մոլդովայի քաղաքացիների հավաքագրման դեպքերը բացառելու համար: Նախարարությունը նաև աջակցություն կտրամադրի Մոլդովայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են Ռուսաստանից հայրենիք վերադառնալ»,-ասել է Սանդուն։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՌԴ նախագահը հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի մասին: