Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ավելի քան 4800 ավտոմեքենա է կուտակվել
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետում մոտ 3500 ավտոմեքենա և 1300 բեռնատար է կուտակվել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաևին։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանի ուղղությամբ ավտոմեքենաների հոսքը զգալիորեն աճել է։
«Այսօր Վերին Լարսի անցակետով սպասում է մոտ 3500 ավտոմեքենա. Հանրապետության ճանապարհներին տրանզիտային տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը կազմում է 4800, այդ թվում՝ 1300 բեռնատար»,- ասել է Տոմաևը։
Վլադիկավկազի մերձակայքում կառուցվող ճանապարհի մի հատվածում ավտոմեքենաների համար ժամանակավոր կայանում է կազմակերպվել, հավելել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետը։