Ֆրանսիայում կտրուկ միջոցների են դիմել գազի բարձր գների պատճառով
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիայում որոշ բնակարանային ընկերակցություններ բարձրացնում են տների կենտրոնացված ջեռուցումից հրաժարվելու հարցը՝ գազի անչափ մեծ սակագների պատճառով, հայտնում է France TV-ն:
Այսպես, Նիցցայի ընկերակցություններից մեկի սեփականատերերը, որոնք պատասխանատու են հաշվապահության համար, դիմել են բնակիչներին՝ խնդրելով քննարկել՝ հաջորդ ձմռանը տան ջեռուցման հարցը՝ մատակարարի կողմից ներկայացված գազի նոր գների պատճառով:
Շատ մարդիկ հրաժարվում են գազը գնել նորացված սակագնով՝ հասկանալով, որ չեն կարող վճարել։
Շենքի գլխավոր հաշվապահի տվյալներով՝ գազի տարեկան սակագինը 684 հազար եվրոյից աճել է մինչեւ մի փոքր ավելի քան մեկ միլիոն:
Որոշ բնակիչներ համոզված են, որ իրենց կարող է փրկել միայն արմատական լուծումը՝ շենքի կենտրոնական ջեռուցման անջատումը։ Ուստի ավելի ու ավելի շատ սեփականատերեր սկսում են մտածել էլեկտրական տաքացուցիչներ գնելու մասին։