Ղազախստանը հայտնել է՝ որ դեպքում Ռուսաստանին կարտահանձնի մոբիլիզացիայից փախած քաղաքացիներին
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ղազախստանը որոշակի դեպքերում ռուսական իշխանություններին կարտահանձնի սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայից խուսափողներին, հայտարարել է Ղազախստանի ՆԳ նախարար Մարատ Ախմետժանովը, փոխանցում է Sputnik Ղազախստանը։
Արտահանձնումը տեղի կունենա, եթե քաղաքացու նկատմամբ հայտարարվի միջազգային հետախուզում, նրա դեմ Ռուսաստանում գործ հարուցվի, ընդ որում արարքը, որի հիման վրա ՌԴ-ում նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, Ղազախստանում նույնպես պետք է համարվի հանցագործություն։
Նա ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ Ռուսաստանին հայտնել մոբիլիզացիայից փախած բոլոր քաղաքացիների մասին, այլ միայն նրանց մասին, որոնք գտնվում են որոնման տվյալների բազաներում։ Ղազախ նախարարի խոսքով՝ արտահանձնման գործընթացը ամրագրված է երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված համաձայնագրով։
Մինչդեռ interfax.ru-ն հավելում է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարման սկզբից ի վեր Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ՌԴ քաղաքացի, ճեպազրույցում ասել է հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը։
Նույն օրերի ընթացքում Ղազախստանից մեկնել է ՌԴ 64 234 քաղաքացի։