Հանրապետության հրապարակում կլինի տոնական համերգ, մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 02:00-ը
SOCIETYԵրեւանի մետրոպոլիտենն այսօր` դեկտեմբերի 31-ին, կաշխատի սովորականից երկար։
Մայրաքաղաքում անցնացվող տոնական միջոցառումների առիթով այսօր մետրոպոլիտենը բաց կլինի մինչեւ ժամը 02:00-ը:
Նրանց համար, ովքեր ցանկանում են Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում, այսօր ժամը 22:00-ից կարող են մասնակցել տոնական համերգին, որի ընթացքում կլինեն թեմատիկ նոր երգերի պրեմիերաներ:
Տոնական բոլոր օրերին առավոտյան ժամը 12-ից մինչեւ 20:00-ն Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի բոլոր փոքրիկներին, որոնք կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ:
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր Նոր տարի» ծրագրով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



