Շվեդիայի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու քրդերի արտահանձնման շուրջ
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Շվեդիայի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա՝ Անկարայի կողմից «ահաբեկիչներ» որակված անձանց արտահանձնման շուրջ բանակցելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հաղորդում է Ahval-ը։
Բոզդաղը նշել է, որ Շվեդիայի արդարադատության նախարարության անդամները հոկտեմբերի 5-ից 6-ը կլինեն Թուրքիայում՝ այդ հարցի շուրջ իրենց թուրք գործընկերների հետ տեխնիկական հարցերի շուրջ բանակցելու համար։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հունիսին հանել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի վրա դրված վետոն շաբաթներ տեւած լարված բանակցություններից հետո։
Որպես գործարքի մաս՝ Անկարան ներկայացրել է մարդկանց ցուցակը, ում կցանկանար, որ երկրները արտահանձնեն, սակայն դրանից հետո հիասթափություն է հայտնել այդ հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մեկ այլ պատվիրակություն պետք է մեկնի Ֆինլանդիա՝ բանակցություններ վարելու Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ։