Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի «դեղին քարտը»՝ Արամ Խաչատրյանին. մարզպետարանում փոփոխություննե՞ր են սպասվում

ANALYSIS

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

ՏԻՄ վերջին ընտրություններում Լոռու մարզում ՔՊ արձանագրած արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չէին Նիկոլ Փաշինյանի համար: Չորս համայնքներից ՔՊ-ն հաղթանակ տարավ միայն երկուսում, ինչը, կարելի է ասել, հերթական ֆիասկոն է: Ուշագրավ է նաև այն փաստը, որ ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին արձակուրդ է ուղարկել, չնայած այն հանգամանքին, որ վերջինս հարաբերականորեն վերջերս էր վերադարձել արձակուրդից:

Սա Խաչատրյանի առաջին ձախողումը չէ: Նախորդ ՏԻՄ ընտրություններում նա պարտվեց Վանաձորում և չկարողացավ ընտրվել համայնքապետի պաշտոնում: Այն ժամանակ էլ շատերի կարծիքով մարզպետի գլխին մութ ամպեր էին կուտակվել: Մամուլը գրել էր Խաչատրյանի Վանաձորյան ՏԻՄ ֆիասկոյից հետո նրա պաշտոնը զբաղեցնելու գլխավոր հավակնորդը պատգամավոր Արփի Դավոյանն է: Ինքը` Դավոյանը, հերքել էր, որ պատրաստվում է զբաղեցնել մարզպետի պաշտոնը, սակայն ինչպես ասում են՝ սա Հայաստանն է, և ոչինչ բացառել հնարավոր չէ: Խաչատրյանը չընտրվեց, սակայն վերջինիս ձախողումն էլ ավելի է մոտեցնում Դավոյանին մարզպետի պաշտոնին:

Եվ, իհարկե, երկորդ հավակնորդը Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է, ով, կարծես, չի հաշտվում պաշտոնը լքելու մտքի հետ: Նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը  ազատվում էր մարզպետարանում Խաչատրյանի կադրերից: Խաչատրյանը մինչ պատգամավոր դառնալը փոխմարզպետ էր, և մամուլը բազմիցս էր անդրադարձել վերջինիս մարզպետ դառնալու ցանկությանը: Այդ ցանկությունը Խաչատրյանն ի կատար ածեց, սակայն այսօր հարվածի տակ է արդեն հենց ինքը: Ընդ որում, Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվորեն ազատվում էր Ղուկասյանի կադրերից և այսօր Անդրեյ Ղուկասյանի գլխավոր խնդիրը մարզում իր դիրքերի վերականգնումն է:

Այժմ, երբ ձախողումը կրկնվեց, Խաչատրյանի ապագան մարզպետի պաշտոնում էլ ավելի մշուշոտ է դառնում: Եվ չի բացառվում, որ Փաշինյանը նրանից ազատվելու համար գործի դնի իր հին և սիրված մեթոդները՝ քրեական գործերը: Դիցուք՝ մարզպետը չի ցանկանում խոսել իր կնոջ դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատում էր նաև նորանշանակ մարզպետի կինը՝ Մայա Մուրադյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռք բերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։ Ամենից հետաքրքրականը, սակայն, այստեղ այն փաստն է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե Լոռու մարզպետն է, այս դեպքում արդեն Արամ Խաչատրյանը, որին, ստացվում է, հաշվետու է հայրը: Ակնհայտ է շահերի բախումը։ Արդյո՞ք Փաշինյանը կների Խաչատրյանին, թե սպասենք հերթական աղմկահարույց  հրաժարականին...

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK