Պուտինը հաստատել է, որ զորակոչի են ենթակա ռազմական փորձ ունեցող ռուսաստանցիները
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Մասնակի զորահավաքի ենթակա են ռազմական փորձ ունեցող ռուսաստանցիները, իսկ զորամաս ուղարկելուց առաջ նրանք պետք է լրացուցիչ պատրաստություն անցնեն, եւ այդ պահանջը պետք է անշեղորեն կատարվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կրկնում եմ՝ զորակոչի ենթակա են այն քաղաքացիները, որոնք պահեստազորում են գտնվում, եւ առաջին հերթին նրանք, ովքեր ծառայություն են անցել Ռուսաստանի Զինված ուժերում եւ ունեն պահանջված ռազմա-հավատարմագրային մասնագիտություններ եւ համապատասխան փորձ», - ասել Է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Ընդ որում, զորամաս մեկնելուց առաջ զինվորական ծառայության զորակոչվածները պարտադիր պետք է լրացուցիչ զինվորական պատրաստություն անցնեն, ասել է նախագահը: