Մոսկվան, Երևանը և Բաքուն չեն քննարկում «արտտարածքային միջանցքի» ստեղծման հարցը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել, կա երթուղիների տեսլական, սակայն որևէ «արտտարածքային միջանցքի» մասին չի խոսվում, որը ոտնահարում է կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը»,-ասել է Ալեքսեյ Օվերչուկը։
Բանակցություններում մշակվել է սկզբունք՝ «ճանապարհի ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով այն անցնում է»։
Մայրուղիների բացումը կամ կառուցումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ կողմերը կորոշեն երկրների միջև սահմանը հատելու և ճանապարհներով երթեւեկելու իրավական ռեժիմը, ասել է Օվերչուկը «Российская газета»-ին տված հարցազրույցում։
Փոխվարչապետը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանների հատման հարցը լուծելիս հաշվի է առնվելու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։
Հայաստանն այժմ մեկ քայլ է հեռու տնտեսական աճը զսպող տրանսպորտային շրջափակման վերացումից, համոզված է նա։
Նյութը հրապարակման պատրստեց Past.am-ը: