Ռուսաստանին աջակցելու համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Հայաստանի ընկերությունների դեմ
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի և Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ արտահանման վերահսկման միջոցները խախտելու համար, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Ֆինանսների նախարարությունը հստակ նախազգուշացում է տալիս արտահանման վերահսկման միջոցների տակ ընկնելու բարձր ռիսկերի մասին՝ Ռուսաստանի ներսում և դրսում ռուսական բանակին աջակցող կազմակերպությունների համար»։ Ֆինանսների նախարարությունից պարզաբանում են, որ նման խախտումների համար պատժամիջոցային ցանկում ավելացվել է 57 իրավաբանական անձ։
Մասնավորապես, ամերիկյան պատժամիջոցների տակ են ընկել Բելառուսի, Հայաստանի և Չինաստանի ընկերություններ, ասվում է զեկույցում։
Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Շոյգուի, Մեդվեդևի, Միշուստինի և Սոբյանինի ընտանիքների անդամները Ռուսաստանի Դաշնությունում։