Վաշինգթոնում Նոր տարուց առաջ ոստիկանության դաժանության դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՎաշինգթոնի կենտրոնում դեկտեմբերի 31-ի երեկոյան զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ մաշկի տարբեր գույն ունեցող մադկանց նկատմամաբ ոստիկանության գործադրած դաժանության:
Տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Black lives matter շարժման (Սեւամորթների կյանքն արժեք ունի) ակտիվիստները հավաքվել էին Վաշինգթոնի «Չայնաթաունի» շրջանում: Տարբեր գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 100-300 մարդ:
Ակցիայի պատճառը ոստիկանության կողմից Քլիվլենդում 12-ամյա աֆրոամերիկացի Թամիր Ռայսի եւ 28-ամյա Սանդրա Բլանդի սպանությունն է եղել: Վերջինս մահացել էր կալանավայրում: Երկու դեպքերում էլ դատարանը հրաժարվել էր մեղադրանք ներկայացնել իրավապահների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



