ԱՄՆ-ն կոչնչացնի ռուսական զորքերն ու սևծովյան նավատորմը, եթե Պուտինը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում. ԿՀՎ նախկին ղեկավար
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կոչնչացնեն Ուկրաինայում Ռուսաստանի զորքերը և տեխնիկան, ինչպես նաև կխորտակեն ՌԴ-ի սևծովյան նավատորմը, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի երկրում, նախազգուշացրել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն, բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսը։
Ինչպես գրում է The Guardian-ը, ABC News-ի հետ զրույցում ԿՀՎ նախկին ղեկավարն ասել է. Պարզապես հիպոթետիկ տեսանկյունից կասեմ՝ մենք կպատասխանենք՝ առաջնորդելով ՆԱՏՕ-ն՝ կոլեկտիվ ջանքեր, որոնք կվերացնեն բոլոր ռուսական կոնվենցիոնալ ուժերը, որոնք մենք կտեսնենք և կբացահայտենք Ուկրաինայի, ինչպես նաև Ղրիմի և Սև ծովի բոլոր նավերի մարտադաշտերում»:
Պուտինը պարտվում է՝ չնայած պատերազմում «զգալի», բայց «հուսահատ» քայլերին, ասել է Պետրեուսը։