Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան
ECONOMICSԱյս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:
Մասնագետները նման զարգացում կանխատեսել էին դեռ նախորդ տարի՝ նշելով, որ դա պայմանավորված է լինելու եկամտահարկի գումարի վերադարձի օրենքում փոփոխություններով: Մեկ-երկու տարի հետո գնորդները Երևանի Կենտրոնում ու Արաբկիրում առաջնային շուկայում անշարժ գույք ձեռքբերելիս այլևս չեն օգտվելու եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից: Արդյունքում, նման հնարավորությունից օգտվել ցանկացողները սկսելու են բնակարան ձեռք բերել այլ վարչական շրջաններում և հարող բնակավայրերում:
Նույն օրենքի կիրարկմամբ էլ բացատրվում է Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների ռեկորդային թիվը նախորդ տարի: Անշարժ գույքի առքուվաճառքին է բաժին ընկել կատարված մոտ 202 հազար գործարքից 56 հազարը:
Եվս մի հետաքրքիր ցուցանիշ. Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2015թ: 2021թ. տվյալով՝ այդ տարվա համեմատ վերադարձված եկամտահարկի ցուցանիշն աճել է ավելի քան 80 անգամ:
Ի՞նչ հիմնական չափորոշիչներով են առաջնորդվում Հայաստանում բնակարան ձեռք բերելիս: Անշարժ գույքի գործակալություններից մեկում նշում են՝ վայրը, ենթակառույցների հասանելիությունը: Դե, ակնհայտ է` նաև եկամտահարկը հետ ստանալու հնարավորությունը:
Հայ գնորդն օտարերկրյա գնորդներից գրեթե չի տարբերվում: ՌԴ-ում և Եվրոպական որոշ երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացի գտնվելու վայրից ու ենթակառույցների հասանելիությունից, կարևորվում է ապահովությունը, ավտոկայանատեղիի, կանաչ գոտու առկայությունը: Նաև՝ էներգաարդյունավետությունը: Ի դեպ, սա բնակարանների ընտրության հարցում ունի եզակի կարևորություն՝ հանուն ինչի գնորդը պատրաստ է ավելի շատ վճարել: Այս տեսանկյունից գնորդներն առանձնացնում են նաև ապահովությունն ու գտնվելու վայրը:
Էներգաարդյունավետություն հասկացությունը Հայաստանում սկսել է շրջանառվել վերջերս և, ի տարբերություն ընդունված տեսակետի, դա միայն էներգիայի խնայողությունը չէ: Էներգաարդյունավետությունը որոշվում է էներգիայի ծախսով, որն անհրաժեշտ է տվյալ շինությունում կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:
A, A+, A++, B, B+, C… Այսպես է բնութագրվում ոչ միայն կենցաղային տեխնիկան՝ ըստ էներգաարդյունավետության: Շենքերը և շինությունները, պարզվում է, ևս ունեն էներգաարդյունավետության դաս: Այս ցուցանիշով առավել էներգաարդյունավետ են A, A+, A++, B, B+ դաս ունեցողները, C և C+ դաս ունեցողների էներգաարդյունավետության մակարդակը նորմալն է: Վերը նշված դասեր չունեցող շենք-շինությունները համարվում են ոչ էներգաարդյունավետ:
Հայաստանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, ու էներգաարդյունավետության մասին խոսելը դրանց պարագայում տեղին չէ: Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում, և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ*մ2:
Ինչ վերաբերում է նոր բնակֆոնդին, ապա 2018թ-ին ընդունված կանոնակարգով սահմանվել են էներգաարդյունավետության նվազագույն չափորոշիչները, ինչին պիտի համապատասխանեն նորակառույցները. շենքերը պիտի ստանան նաև էներգաարդյունավետության անձնագիր:
Մասնագետները նշում են, որ Կանոնակարգի ներդրման սկզբնական տարիներին կառուցապատողներին էներգաարդյունավետությունն ու համապատասխան անձնագիրը գրեթե չէր հետաքրքրում: Եթե շինությունը էներգաարդյունավետ չէր, պարզապես շրջանցում էին այդ հարցը: Պահանջարկի ու մրցակցության աճին զուգահեռ նրանց վարքը փոխվեց: Այսօր էներգետիկ անձնագրերի առկայությունը ոչ միայն վստահության երաշխիք է, այլև գովազդային արշավների կարևորագույն մաս: Նաև՝ գործոն, որն ուղղակիորեն ազդում է վաճառքի ծավալի վրա, քանի որ շատ գնորդներ նախընտրում են էներգաարդյունավետության համար վճարել միանգամից՝ խուսափելով հետագա տարիներին թանկ, կապիտալ նորոգման անհրաժեշտությունից:
Հայաստանում հիփոթեքային վարկավորման տեսանկյունից առաջատար բանկերից մեկի մասնագետները նշում են՝ վերջին տարիներին էներգաարդյունավետ վարկավորման ցուցանիշը կայուն աճ է ապահովում: Նման ներդրումը, եթե անգամ վարկի տեսքով է, արդարացված է: Կա մի հետաքրքիր ցուցանիշ. շենքերում լրացուցիչ՝ առավելագույնը 15% կապիտալ ներդրումների դեպքում էներգախնայողության արդյունքը կարող է կազմել մինչև 50%:
Կոնվերս Բանկն ունի հիփոթեքային վարկավորման առաջարկ ցանկացած հաճախորդի ճաշակին և ընտրությանը համապատասխան: Մրցունակ առաջարկների շնորհիվ այսօր Բանկը շուկայի առաջատարներից է:
Մանրամասները՝ այստեղ, հեռախոս՝ 010-511 211:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: