Կադիրովը մտադիր է դիմել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար՝ իր դեմ բազմաթիվ պատժամիջոցների պատճառով
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մտադիր է դիմել Ռուսաստանի ռեկորդների գրքին, ապա Գինեսի գրքին՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների քանակով ռեկորդ գրանցելու համար։
«Ընդհանուր առմամբ իմ նկատմամբ կիրառվել է 15 ուղղակի սահմանափակում, 10-ը՝ ընտանիքիս անդամների, 28-ը՝ իմ մարտակիցների և համախոհների, 9-ը՝ կազմակերպությունների, 4-ը՝ ձիերի և 4-ը՝ Instagram-ի աքաունթների նկատմամբ: <...> Նախ՝ ես կդիմեմ Ռուսաստանի ռեկորդների գրքին, այն ինձ համար դեռ ավելի մոտ ու հարազատ է, և հետո, որպեսզի օտար քաղաքական գործիչները զգան, որ իզուր չէին՝ 11 տարի սահմանափակումներ հորինում, կդիմեմ նաև Գինեսի ռեկորդների գրքին»,- երկուշաբթի օրը գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը չեն կարող պարծենալ նման թվով։ «Ես նույնիսկ շրջանցեցի Հյուսիսային Կորեայի առաջնորդին, իսկ նրա մասին հոլիվուդյան ֆիլմեր են նկարահանվում: <...> Ի դեպ, միգուցե Հոլիվուդը ցանկանա ֆիլմ նկարահանել սարսափելի Ռամզան Կադիրովի մասին: Պատրաստ եմ գլխավոր դերը խաղալ»,- ասել է նա: Չեչնիայի ղեկավարը հավելել է.