«Արամի մարմինը 10 ամիս եղել է Սևանի դիահերձարանում, այդ ողջ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է ամենուր»
SOCIETYԱրամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ստեփանյան Արամն Արտաշատից էր։ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում էր սովորում։ Պետական վերջին քննությունից նրան կտրել էին ու մի քանի ամիս հետո՝ 2019-ի հուլիսին զորակոչվել էր բանակ։
9-րդ պաշտպանական շրջանում (Ջրականում) Արամը որպես վաշտի սանհրահանգիչ, ապա՝ որպես բուժակ էր ծառայում, իսկ սեպտեմբերից ծառայությունը շարունակում էր հետախուզական դասակում։
Պատերազմն Արամենք դիմավորեցին։ 2020-ի հոկտեմբերի 2-ին, երբ հերթական հրետակոծություն է սկսվում, զոհեր եւ վիրավորներ կային, նահանջի հրաման էր տրված․ հրաձգային գումարտակը դանդաղ սկսում է նահանջել, իսկ Արամը շարունակել է վիրավորներին օգնություն ցույց տալ։
2020-ի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ջրականի «Նյուզգար» դիրքից «Նարինջներ» դիրքի ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից զոհվում է Արամը։ Նույն օրը իր 11 հոգանոց դասակից զոհվում են ևս 5 զինվոր...
2021-ի օգոստոսի 29-ին Սևանի դիահերձարանից զանգահարում են Ստեփանյանների ընտանիքին ու տեղեկացնում, որ ԴՆԹ-ն համընկել է։ Արամի մարմինը 10 ամիս եղել է Սևանի դիահերձարանում, այդ ողջ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է ամենուր՝ անհետ կորածներից մինչև գերիների մեջ...
2021-ի սեպտեմբերի 2-ին Բուժակ Արամին մայր հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նա 25 տարեկան էր։
Լույսերի մեջ մնաս, Արամ ջան»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



