Դուբայի երկնաքեր հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 10-ը՝ վիրավորվել
INTERNATIONAL NEWSԴուբայի հրշեջներին գրեթե ամբողջությամբ հաջողվել է մարել Address Downtown երկնաքեր հյուրանոցում բռնկված հրդեհը:
Ինչպես հայտարարել է քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչը տեղական ԶԼՄ-ներին, հրդեհի հետևանքով վիրավորվել է 14 մարդ: Տարհանման ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով շենքի միջանցքում զոհվել է մեկ մարդ:
Հիշեցնենք, որ բարձրահարկ հյուրանոցի 20-րդ հարկում, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր շքենքի՝ Բուրջ Խալիֆայի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել հինգշաբթի երեկոյան՝ Ամանորի նախօրեին: Կրակն անմիջապես տարածվել է շենքով մեկ:
Հրդեհի պատճառները պարզվում են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



