Ի՞նչ է իրականում կատարվում Բերմուդյան եռանկյունում
LIFEՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բերմուդյան եռանկյունին գոտի է Ատլանտյան օվկիանոսում։ Նավերն ու ինքնաթիռները, իբր, անհետանում են առանց հետքի, և ոչ ոք չի կարող դրա բացատրությունը գտնել։
Իրականում ոչինչ տեղի չի ունենում

ԱՄՆ-ի օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսի շրջանը, որին ԶԼՄ-ները անվանել են Բերմուդյան եռանկյունի, պարբերաբար փոթորկվում է։ Նախկինում կապիտաններին հասանելի չէին եղանակի բարձրորակ կանխատեսումները, իսկ նավերն ու ինքնաթիռները պատշաճ կերպով պաշտպանված չէին: Ուստի եղանակային էքստրեմալ պայմանները նրանց զարմացրել են։

Բացի այդ, Կարիբյան ծովում գտնվող շատ փոքր կղզիներ վտանգ են ներկայացնում խոշոր նավերի համար։ Գործակալությունն ընդգծել է. «Երբ վատ եղանակը կամ նավիգացիոն սխալները հայտնվում են, օվկիանոսը կարող է մահացու դառնալ: Չկա որևէ ապացույց, որ հանկարծակի անհետացումներն ավելի հաճախ են տեղի ունենում Բերմուդյան եռանկյունում, քան Համաշխարհային օվկիանոսի ցանկացած այլ մասում»: Ավելին, ամեն օր տասնյակ խոշոր մարդատար ինքնաթիռներ են թռչում Բերմուդյան եռանկյունու վրայով, որոնց կարելի է հեշտությամբ հետևել առցանց։ Նրանցից ոչ մեկը չի անհետանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



