Էրդողանի մասնակցությամբ թեժ վիճաբանություն՝ Պրահայում առաջնորդների ընթրիքի ժամանակ
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Tert.am-ը գրում է.
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեժ վիճաբանություն են ունեցել հինգշաբթի Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպմանը մասնակցող առաջնորդների համար ընթրիքի ժամանակ, գրում է Greek City Times-ը։
Ըստ տեղեկությունների՝ իր ելույթի ժամանակ թուրք նախագահը հարձակվել է Հունաստանի վրա՝ հայտարարելով, որ Աթենքը սադրիչ գործողություններով բարձրացնում է լարվածությունը տարածաշրջանում։
Նույն աղբյուրները նշում են, որ վարչապետն անմիջապես պատասխանել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Հունաստանի Էգեյան ծովի կղզիների ինքնիշխանության հարցը։
Նա նաև կոչ է արել Էրդողանին զերծ մնալ հետագա սադրանքներից և ասել, որ պետք է լինի շփում և երկխոսություն՝ առանց ծայրահեղ հռետորաբանության, ինչպես որ պետք է անեն պատասխանատու առաջնորդները։