Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


«6 շոուբիզնեսյան ներկայացուցիչներ օրեր շարունակ ապրելու են զինվորականի կյանքով՝ բախվելով դժվարությունների». Գոշ Հակոբյանի և Իննա Խոջամիրյանի նոր նախագիծը (լուսանկարներ)

LIFE

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայկական շոուբիզնեսի երիտասարդ 6 ներկայացուցիչ մեկ շաբաթ շարունակ «զինվորական ծառայություն» են անցնելու:     
«PARIE» մեդիան շուտով լսարանին է ներկայացնելու նոր նախագիծ՝ «Ճիշտ այդպես», որը հոկտեմբերի 7-ից ամեն ուրբաթ կլինի ATV-ի եթերում։

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր և ռեժիսոր Գոշ Հակոբյանը պատմել է նախագծի մանրամասները:
«Օգոստոսին ես և Իննա Խոջամիրյանը, որը հանդիսանում է գործադիր պրոդյուսեր, սկսել ենք «Ճիշտ այդպես» նախագիծը, որի շրջանակներում շոուբիզնեսյան ոլորտի երիտասարդ 6 ներկայացուցիչներ օրեր շարունակ պետք է անցնեին զինվորական պատրաստություն՝ անցնելով բազում դժվարություններ, փորձություններ և մրցույթներ»,- ասաց Գոշ Հակոբյանը:

 

Նախագծի գաղափարի մասին խոսելով՝ պրոդյուսերն ընդգծեց, որ փորձել են ներկայացնել աշխատանք, որը կբարձրացնի մարտական ոգին և պահանջված կլինի ստեղծված իրավիճակում:

«Չնայած նկարահանումներն ավարտել ենք մոտ մեկ ամիս առաջ, այդ ժամանակահատվածում մենք ևս կարևորել ենք բանակը՝ հասկանալով, որ մեր իրականության մեջ աղջիկ-բանակ կապն այդքան էլ սպասելի կամ ընդունելի չէ, բայց վստահեցնում եմ, որ հեռուստադիտողին կհետաքրքրի ողջ ընթացքը»,- նշեց նա:

 

Նկարահանումներն իրականացվել են Հանքավանում՝ 10-օրյա զորավարժությունների շրջանակներում:

«Ի սկզբանե նախատեսել էինք նախագիծը նկարահանել 10 օր շարունակ, բայց դա դժվարություններից մեկն էր, երբ հասկացանք, որ պետք է սեղմ ժամկետներում նկարահանենք նախագիծը: Աղջիկներն ամբողջապես իզոլացված են եղել արտաքին աշխարհից, նրանք չեն ունեցել ինտերնետ, չեն կարողացել դրսից սնունդ պատվիրել և, իսկապես, օրեր շարունակ ապրել են զինվորի կյանքով»,- ասաց պրոդյուսերը:

Նա նաև անդրադարձավ մասնակիցների ընտրությանը՝ նշելով, որ տվյալ գործառույթի պատասխանատուն եղել է Իննա Խոջամիրյանը:

«Իննան նախագծի գործադիր պրոդյուսերն է և հաղորդավարուհին, նա և՛ մասնակցել է նախագծի նախնական աշխատանքներին, կազմի համալրմանը, և՛ վարել ամբողջ նախագիծը: Աղջիկների ընտրության հարցերով ևս զբաղվել է Իննան: Պետք է նշեմ, որ շատ մասնակիցներ նաև մեկ-երկու օր մտածելուց հետո հրաժարվել են մասնակցել, քանի որ գիտակցել են նախագծի բարդությունը: Այսօր հեռուստադիտողը կտեսնի նաև, որ մասնակիցներից մեկը հենց առաջին սերիայի շրջանակներում ցանկանում է դադարեցնել մասնակցությունը»,- մանրամասնեց Գոշ Հակոբյանը:

Պրոդյուսերն ընդգծեց՝ առաջին օրվանից սկսած՝ դժվարություններ եղել են թե՛ նկարահանվող անձնակազմի, թե՛ նկարահանումներն իրականացնող աշխատակազմի համար:

«Հենց առաջին օրը մասնակիցները քնում էին վրաններում և գետնին, իսկ զորամասը տեղակայված էր գետի մոտ: Նկարահանման հաջորդ առավոտկամ աղջիկներն արդեն բողոքում էին, մի քանիսը վատառողջ էին: Պետք է շեշտեմ, որ կադրի ներսում և կադրից դուրս պայմանները եղել են խիստ, չեն եղել զիջումներ ոչ-ոքի համար: Զինվորական խիստ կանոնակարգին էլ աղջիկները բնականաբար սովոր չէին․ նրանք, մրցելով միմյանց դեմ, պետք է վաստակեին միավորներ, որպեսզի պարզ դառնար՝ ով է ամենաուժեղ զինվորը»,- ասաց նա:

Նշենք, որ նախագծի մասնակիցներն են՝ Եվա Բաղդասարյանը, Լիլիթ Օսիպյանը, Իրինա Այվազյանը, Էրմինա Զախարովան, Էվա Խաչատրյանը, Լիլիթ Սարգսյանը և Ժաննա Վելիցյանը:

Նախագծի պրեմիերան կայանալու է այսօր՝ 20:30-ին:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference