Հատկապես ողջունում ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցով գրանցված առաջընթացը․ ԱՄՆ պետդեպը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ամենօրյա ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է Պրահայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը։
ԱՄՆ պետքարտուղարությունից նշել են, որ ողջունում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ համապարփակ խաղաղության գործընթացին նոր իմպուլս հաղորդելու հարցում։
«Մենք հատկապես ողջունում ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցով առաջընթացը, այն կարող է ամրապնդել կողմերի միջև վստահությունն ու շարունակում է խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ասել է ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որից հետո հայտարարություն էր տարածվել։ Ըստ այդմ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում 2 ամսով տեղակայվելու են ԵՄ քաղաքացիական դիտորդները։