Կազեմիրոն զղջում է ՄՅՈՒ տեղափոխվելու համար և ձմռանը կարող է հեռանալ ակումբից. աղբյուր
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
30-ամյա բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոյին շուրջ 1․5 ամսում հասցրել է հիասթափվել և զղջալ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստն իր մտերիմների հետ զրույցում ափսոսանք է հայտնել Մադրիդի «Ռեալից» հեռանալու վերաբերյալ, և ասել է, որ եթե կարողանար ժամանակը ետ տալ, ապա կարիերան կշարունակեր Կառլո Անչելոտիի գլխավորությամբ։
Կազեմիրոն խաղային պրակտիկա չի ստանում մանկունիացիների կազմում։ Բրազիլացին կարծում է, որ իրավիճակն անփոփոխ կմնա, քանի դեռ ՄՅՈՒ-ն գլխավորում է Էրիկ տեն Հագը, այդ իսկ պատճառով նա մտածում է ձմռանը կա՛մ վարձակալությամբ կա՛մ մշտական հիմունքներով թիմից հեռանալու մասին։
Հիշեցնենք՝ ՄՅՈՒ-ի և Կազեմիրոյի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ավելի քան մեկ ամսում նա միայն 2 անգամ է թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկել՝ երկու դեպքում էլ Եվրոպա լիգայի շրջանակում։