ՀՀԿ-ն ընդլայնում է իր միջազգային կապերը․ Վոլոդյա Գասպարյան
BLOGՎոլոդյա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀՀԿ-ն ընդլայնում է իր միջազգային կապերը։
Հոկտեմբերի 6-8-ը ՀՀԿ ԳՄ անդամ Է.Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի անդամ Վ. Գասպարյանը Յուժնո -Սախալինսկում մասնակցել են Միասնական Ռուսաստան կուսակցության կողմից կազմակերպած միջազգային համաժողիվին, որին մասնակցել են Եվրասիա մայրցամաքի 18 երկրներ ներկայացնող կուսակցությունների պատվիրակություններ։
ՀՀԿ պատվիրակության անդամներն ունեցել են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, որտեղ ներկայացրել են Հարավային Կովկասում,մասնավորապես, Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կարևորվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև զարգացման հասնելու համար։
ՀՀԿ ներկայացուցիչները խիստ քննադատել են Ադրբեջանի հանցագործ քայլերն Արցախի նկատմաբ և դատապարտել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմ եւ բազմակողմ շփումները գործընկեր կուսակցությունների հետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



