Ալեն Սիմոնյանը դրական է արձագանքել ռուսական կողմի առաջարկին
POLITICSՀոկտեմբերի 10-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։
Քննարկվել են Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր, տեղեկանում ենք ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքից։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Past.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպման ժամանակ դրական է արձագանքել տարածաշրջանային անվտանգության հարցերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափում քննարկելու Վոլոդինի նախաձեռնությանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



