Իրանն ընդլայնել է Նաթանզում ուրանի հարստացման հզորությունները. ԱԷՄԳ
ECONOMICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանն սկսել է մոդիֆիկացված IR-6 ցենտրիֆուգների երրորդ կասկադի կիրառումը Նաթանզի ստորգետնյա օբյեկտում՝ ուրանի հարստացման համար, տեղեկացրել է «Ռոյթըրը»՝ հղում կատարելով ԱԷՄԳ-ի զեկույցին։
ԱԷՄԳ-ն ավելացրել է, որ Իրանը գործակալությանը տեղեկացրել է արդեն նախատեսված 12 ցենտրիֆուգներին IR-2m եւս երեք կասկադ ավելացնելու մտադրության մասին, որոնցից երկուսի տեղադրումն արդեն սկսվել է։
Բացի այդ, ինչպես նշել են կազմակերպությունում, օգոստոսի վերջից Իրանն ավարտել է IR-4 ցենտրիֆուգների եւս մեկ կասկադի եւ IR-2m վեց կասկադների տեղադրումը։
ԶԼՄ-ն, հղում կատարելով ԱԷՄԳ-ին, օգոստոսի 31-ին տեղեկացրել էր, որ Իրանն սկսել է Նաթանզի ստորգետնյա օբյեկտում ուրան հարստացնել IR-6 մոդիֆիկացված երեք ցենտրիֆուգների կասկադներից արդեն երկրորդում։ Դրանից մի քանի օր առաջ տեղեկացվել էր ստորգետնյա օբյեկտում հարստացումն սկսելու մասին՝ IR-6 ցենտրիֆուգների երեք կասկադներից առաջինի օգտագործմամբ։