Հանեց ակնոցը. Դիանա Գուրցկայան պարզապես անճանաչելի է դարձել. լուսանկար
LIFEՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Դիանա Գուրցկայան բեմում հանդես է գալիս երիտասարդ տարիքից, սակայն լայն հանրությանը հայտնի է դարձել 2000-ականների սկզբին։ Այդ ժամանակվանից երկրպագուները աստղին տեսնում էին բացառապես ռոմանտիկ կերպարներով, նա չէր համարձակվում փոփոխությունների։
44-ամյա երգչուհին լիովին վստահել է լուսանկարիչ Խվիչա Կվարացխելիայի գլխավորած ստեղծագործական թիմին և դիմել համարձակ քայլի՝ լիովին կերպարանափոխվելով։ Գուրցկայան իր համար անսովոր կերպարներ է փորձել.
Առաջինը՝ ֆուտուրիստական տրամադրությամբ՝ համալրված ռետրո էլեմենտներով։ Հանուն այդ կերպարի Դիանան հանել է ակնոցը, որը տասնամյակների ընթացքում դարձել է նրա կերպարի անբաժանելի մասը:
Լուսանկարիչը գոհ է աշխատանքի արդյունքներից։
«Բոլորը գիտեն Դիանային որպես նուրբ, անկեղծ, սիրով լի ամբողջ աշխարհի հանդեպ: Ես ուզում էի նրան այլ կերպ ցույց տալ, բացահայտել բոլորովին այլ կողմեր, որոնք ոչ ոք չէր տեսել։ Մեծ համարձակություն է պետք, որպեսզի դուրս գաս քո հարմարավետության գոտուց ու գնալ նման խելահեղ քայլի»,- ասել է Խվիչան։
Համացանցի օգտատերերը նույնպես հիացած են:
«Մենք պետք է ողջունենք Դիանային իր քաջության և համարձակության համար: Նա պարզապես հրաշալի մարդ է: Շնորհակալություն թիմին՝ մեզ ծանոթ մարդկանց նոր տեսանկյունից, նոր անսպասելի պատկերներով բացահայտելու համար»:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: