Վանաձորում վագոն-տնակ է այրվել
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:11-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ինքնաշեն վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։33-ին, մարվել՝ 17։42-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 18 քմ) և մոտակա խորդանոցը (մոտ 4 քմ)։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



