Ռուսաստանի մեջքի հետևում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում. Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵՄ ու Արեւմուտքի առաքելության վրա հույս դնողներ,Արեւմուտքը ճար ունենա՝ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։
1974-ից Կիպրոսի մի մասը օկուպացրել են թուրքերը,իսկ ԵՄ-ն ու Արեւմուտքը բան էլ չեն կարողանում անել։
Նենց որ,իզուր սին հույսեր մի փայփայեք։
Սա մեծ բլեֆ է։
Հ.Գ. Ուղիղ 2 տարի առաջ պատերազմի թեժ պահին հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին։
Ասեց ՝վիճակը վատ է։
Ասեցի ՝ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը։
Ասեց՝ ԱՄՆ-ն խառն է ընտրություններով,Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա ազդելու բավարար չէ,կարծում եմ ՝ՌԴ-ն։
Ասեցի՝ դե գնա ու խնդրի մեր դաշնակցին կանգնեցնի պատերազմը։
Չարեց։
Հոկտեմբերի 19-ին էլ չլսեց Պուտինի առաջարկն ու չդադարեցրեց պատերազմը՝ տալով Հադրութը,Շուշին ու հազարավոր նոր զոհեր։
ՆԱՏՕ-ն ,ԵՄ-ն ու Արեւմուտքը ոչ 2020-ին են կարողացել մեզ օգնեն,ոչ էլ՝ հիմա են օգնելու։
Արեւմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից,բայց երկուսն էլ աչքիս՝ «թարս կապույտ» են լինելու։
Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։
Հասկացեք վերջապես։
Հետո գնացքը գնալու է,ուշ է լինելու։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



