Yerevan, 11.July.2026,
00
:
00
BREAKING


«Խաղաղության դարաշրջանի» օրակարգն ու Ադրբեջանի ագրեսիայի «լեգիտիմացումը». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը համարձակվեց Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսել, ապա միջազգային հանրությունը որևէ կերպ դեմ չկանգնեց դրան և չկանխեց պատերազմը։ Իսկ հայկական կողմից էլ միջազգայնորեն լեգիտիմացրին այդ քայլը, քանի որ փոխանակ Հայաստանի և Արցախի իշխանությունները պնդեին ռազմական էսկալացիայի անընդունելիության մասին, պատերազմից առաջ խրոխտ կերպով հայտարարում էին, թե պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք։ Ու Ադրբեջանը աննախադեպ ռազմական հանցագործություններ իրականացրեց արցախահայության նկատմամբ, սակայն Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան մինչև հիմա որևէ կերպ չի դատապարտվում։

ՀՀ իշխանություններն էլ, կարծես, դա նորմալ են համարում, քանի որ ոչ մի խոսք չեն ասում, որ կոնկրետ ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել, փոխարենը պարտության պատասխանատվությունը գցում են նախկինների գրպանը։ Տպավորություն է՝ կարծես այդպես էլ պետք է լիներ։ Իսկ որոշ ժամանակ անց Ադրբեջանը համարձակվեց նոր ագրեսիա նախաձեռնել՝ այս անգամ Հայաստանի դեմ։ Եվ անցյալ տարվա մայիսին ադրբեջանական զինուժը առանց լուրջ դիմադրության հանդիպելու Գեղարքունիքում և Սյունիքում ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Այդ ժամանակ ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը կոնկրետ ամենաբարձր մակարդակով միջազգայնորեն դնելու փոխարեն Փաշինյանը առաջարկեց զորքերի հայելային հետքաշման և միջազգային դիտորդների տեղակայման գաղափարը, սակայն ո՛չ զորքերի հետքաշում տեղի ունեցավ, ո՛չ էլ դիտորդների տեղակայում։

Ու այդպես մեկ տարուց ավելի ժամանակ անցավ, ու Ադրբեջանը կրկին դիմեց իր նախընտրած գործելակերպին՝ տեսնելով, որ ՀՀ իշխանությունները համակերպվում են առկա իրավիճակի հետ և խաղաղության օրակարգի անվան տակ միշտ պատրաստ են գնալ զիջումների, միայն թե շարունակեն մնալ իշխանության ղեկին։ Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց Հայաստանի նկատմամբ, ու ադրբեջանական զորքերը խորացան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի տարածքներում՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հիմա էլ ՀՀ իշխանությունները նոր գործելակերպ են որդեգրել. մի կողմից՝ հայտարարում են, թե պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ՝ պահանջում են, որ Ադրբեջանը դուրս հանի իր զորքերը ՀՀ տարածքից։

Բայց որևէ լծակ կա՞, որ հակառակորդը դուրս է գալու մեր տարածքից, միանշանակ չկա։ Բաքուն անտեսում է անգամ միջազգային տարբեր շրջանակների կողմից Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու կոչերը։ Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողություն չկա։ Իսկ նրանք, ովքեր հույսեր են կապում ԵՄ հատուկ առաքելության հետ, որն ուղարկվելու է Հայաստան, ապա նրանց հուսախաբություն է սպասում։ Մոտ երկու ամիս տևող այդ առաքելությունը ձևական նշանակություն է ունենալու, քանի որ ընդունակ չէ որևէ կերպ ճնշում գործադրել Բաքվի վրա ու կանխել ադրբեջանական ագրեսիայի հետագա ծավալումը։ Բայց այսքանով հանդերձ Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, և դրա ֆոնին մեր իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղության ճանապարհով են գնում՝ նպատակ ունենալով փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ այն համատեքստում, թե՝ մի քիչ էլ համբերեք, խաղաղության պայմանագիրը կկնքվի ու խաղաղության դարաշրջանը կբացվի։

Իսկ խաղաղության դարաշրջան բացելու խոսակցություններով էլ տևական ժամանակ կանցնի, ու մարդիկ կրկին կհամակերպվեն առկա վիճակի հետ, իսկ մեկ տարի հետո Ադրբեջանն արդեն նոր ագրեսիա կնախաձեռնի Հայաստանի նկատմամբ և նոր պահանջներ կդնի հայկական կողմի առաջ։ Չէ՞ որ մենք դրա փորձը տեսնում ենք փաստերի հիման վրա։ Մինչև հնարավոր չլինի թշնամուն կանգնեցնել, նրանք չեն կանգնելու։ Եվ պետք է հնարավորինս շուտ արվի այդ քայլը, բայց այլ հարց է, որ գործող իշխանությունները պարզապես ընդունակ չեն նման քայլի գնալու։ Կամ չեն ցանկանում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”