Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Անհրաժեշտ է նոր ձևաչափ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ ժողովրդը և հայոց պետականությունը գլխավորապես ներկա ապաշնորհ և օտարածին իշխանությունների վարած ապազգային քաղաքականության արդյունքում կանգնել են ճակատագրական-օրհասական և աշխարհաքաղաքական բարդ ու անելանելի իրավիճակի առաջ և հայտնվել քաղաքական, տնտեսական, մշակութային, բարոյահոգեբանական, արժեհամակարգային, դիվանագիտական, անվտանգային, միջազգային վստահության, ինքնիշխանության համակողմանի և խոր ճգնաժամի հորձանուտում, որտեղից դուրս գալը կա՛մ այլևս հնարավոր չի լինի, կա՛մ կարելի կլինի համազգային համախմբման, քաղաքական, դիվանագիտական հնարամիտ ելքեր գտնելու և համայն հայության՝ ինքնազոհողության աստիճանի հասնող ջանքեր գործադրելու շնորհիվ միայն:

Հետպատերազմական շրջանի պայքարի դրսևորումներն այդպես էլ չտվեցին ակնկալվող արդյունքներն իշխանափոխության հարցում: Կաթողիկոսի և Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների ձևաչափը նույնպես, կարծես թե, ցավոք, չի կայանում: Ինչի՞ հետևանք է այս ամենը: Ուզենք, թե չուզենք, վերջին տարիներին Հայաստանում վառ անհատականություններն ու հեղինակությունները, հերոսները, կոչումներն արժեզրկվեցին ու նվաստացվեցին հասարակության աչքում, և նրանց դերակատարումը քաղաքական-հասարակական գործընթացներում հասցվեց նվազագույնի: Իսկ նպատակը բոլորիս համար պարզ է՝ այնպիսի բարոյազրկված, ստրկամիտ հասարակություն, կազմաքանդված պետություն և անվտանգային համակարգ ունենալն էր, որ այլևս երբևէ չկարողանայինք ոտքի կանգնել: Մինչդեռ կաթողիկոսն ու նախագահները տիրապետում են ահռելի փորձի ու իմաստության, կամքի, միջազգային վստահության, կապերի, տեղեկատվության ու գիտելիքների մեծ ռեսուրսի:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ենթադրվում է փնտրել և գտնել անհետաձգելի նոր ելքեր, նոր ձևաչափ, որը հնարավորություն կտար ընտրել մաքսիմալ ներկայացուցչական, հեղինակավոր, լեգիտիմ, հանրային բարձր վստահություն վայելող և գործուն ձևաչափ՝ համայն հայությանը համախմբելու և նրանց ջանքերն առավել արդյունավետ ու նպատակային օգտագործելու համար: Այդ նպատակով կոչ եմ անում ակտիվանալ ու համախմբվել մեր քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային, գործարար ընտրանուն, գիտական, ռազմական, փորձագիտական, սոցիալ-հոգեբանական ու պատմա-փիլիսոփայական շրջանակներին, մարդկանց, որոնք կարող են մտահղանալ ու գեներացնել նոր գաղափարներ ու առաջարկություններ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար:

Այդ նպատակով մամուլում, հեռուստատեսությամբ, ինտերնետային կայքերում կարելի է կազմակերպել քննարկումներ ու բանավեճեր, տալ գիտականորեն հիմնավորված գնահատականներ ու ներկայացնել իրավիճակից դուրս գալու գործողությունների հստակ առաջարկություններ: Պետք է մի կողմ դնել արհեստական ամբիցիաներն ու սուբյեկտիվ, անձնավորված վերաբերմունքը և ազգովի կանգնել նրա կողքին, ով այս բարդ ու անհուսալի իրավիճակում իր վրա պատասխանատվություն կվերցնի երկիրը մղձավանջից դուրս բերելու համար: Վերջապես մենք պե՞տք է սովորենք լսել, հարգել ու հնազանդվել մեր ընտրանուն: Ազգը, որ հակված է խաչելու իր ընտրանուն, փոխարենը «աստվածացնել» փորձանքի բուն պատահականություններին, ապագա չի կարող ունենալ: Պետք է նկատի ունենալ, որ փողոցում ամբոխի կողմից չեն կարող ընդունվել հավասարակշռված ու արդյունավետ որոշումներ, զանգվածներն օժտված չեն այդպիսի ունակություններով:

Մեր ժողովրդի տաղանդը, անկոտրում կամքը, հայ զինվորի խիզախությունն ու Հայաստանի աշխարհաքաղաքական առավելություններն էլ ճիշտ օգտագործելու դեպքում մենք կարող ենք դուրս գալ այս վիճակից և զարգացման նոր հնարավորություններ գտնել, չեզոքացնել հնարավոր նոր սպառնալիքները, պահպանել անկախությունը, պետականությունը և իր պատմակաան հողի վրա հայի ապրելու իրավունքն ու հավերժ լինելիությունը: Պատմությունը վկայում է, որ պետականություն կորցրել ենք ժողովրդի, եկեղեցականների, իշխանների ու նախարարների անհամերաշխության արդյունքում: Իսկ երբ համախմբվել ենք, անպայման ունեցել ենք հաղթանակներ, միայն թե համախմբվում ենք օրհասական պահերին: Իսկ հիմա եկել է մեր գոյության թերևս ամենաօրհասական պահերից մեկը:

«Երբ հայերը բռնում են միմյանց թևերից ուս ուսի և տրորում են գետինը, իրենց թմբուկի ու ծիրանագույն նվագարանների ձայնի տակ, իմ պալատի սյուներն ավելի հավանական է, որ փոշու մասնիկներ դառնան, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց»,-ասել է հռոմեական կայսրության պետական ու ռազմական տաղանդավոր գործիչ Հուլիոս Կեսարը: «Վե՛ր կաց, ոտքի ե՛լ, փոթորիկներից աննվաճ կաղնի՛, դու գերմարդկային, դու գերբնական տառապանքների երկաթե ոգի,- դու պետք է ապրիս,դու կուզես ապրիլ: Եվ վերքդ պոկիր, տո՛ւր ինձ, սիրելի՛ս, և գոտեպնդվի՛ր և խրոխտ ու վես կոչնակդ հնչե՛, թող եղբայրության, և իրավունքի, և ազատության զանգը որոտա քո երկաթեղեն լեռներիդ վրա...»,- որպես պատգամ գրել է Ավետիք Իսահակյանը՝ կանխազգալով հայ ժողովրդին սպառնացող ոգու սովն ու բարոյական անկումը:

Իսկ մեզ հայրենիք և պետականություն կորցնելուց շատ քիչ ժամանակ է բաժանում, եթե ազգովի խելքի չգանք: Չգիտեմ էլ ինչ պետք է լինի, որ մեր սիրելի ժողովուրդը դուրս գա այս անտարբերությունից, մոլորությունից ու անպատիվ վիճակից, այս ազգային խայտառակությունից: Մինչդեռ անհասկանալիորեն դեռևս հայության մի զգալի հատվածը շարունակում է հանդուրժել մեկին, որը չունի ոչ մի արժանիք, բացահայտ վարում է ազգակործան քաղաքականություն, որն աղետ բերեց հայ ժողովրդի գլխին՝ հանձնեց մեր հայրենիքի մի զգալի մասը, հազարավոր չարդարացված զոհերի պատճառ դարձավ, ուրացավ մեր հերոսների թափված արյունը, խլեց հայության սերը, երազները, երջանկությունը, գետնով տվեց դարերով ձեռք բերված պատիվն ու արժանապատվությունը:

Իսկ սրբության սրբոց հայրենիքի ուրացման համար դաժան պատժից խուսափելու միակ ելքը պետականությունը ոչնչացնելն է, ինչը և արվում է: Մինչդեռ սրանք հաշվի չեն առնում մի բան, որ չկա ավելի ամոթալի ու դաժան բան, քան դավաճանի խարանը ճակատին կրելն է, քան Աստծո պատիժն ու ժողովրդական ցասումն է, ինչը ավելի դաժան է լինելու, քան իրավական որևէ պատիժ: Հայրենիքը երբեք չի մոռանում ու ներում դավաճաններին. նույնիսկ սիրող մայրը կարողանում է դաժանորեն պատժել մեղանչող իր որդուն։

Ցավոք, այդպես էլ չհասկացանք, որ կյանքում գլխավորը արժանապատվությունն է, հայրենիքը և պետությունը, իսկ մնացած բոլոր շահերը պետք է ստորադասել այդ արժեքին: Ազգը չի կարող մեռնել, եթե չի ուզում և չի կարող կործանվել այլ կերպ, քան ինքնասպանությունն է: Պայքարող ժողովուրդներին անհնար է ծնկի բերել, նրանց կարելի է սպանել, բայց չի կարելի հաղթել, ազգերի ու ժողովուրդների համար էլ չկա գոյատևման այլ միջոց, քան հավերժական պայքարն է: Ինչպես հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է ժամանակին գրել. «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ տուր, բայց հայրենիքդ մի՛ տուր ուրիշին»...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community