Ֆրանսիան միջուկային զենք չի օգտագործի Ռուսաստանի դեմ, եթե նա միջուկային հարված հասցնի Ուկրաինային. Մակրոն
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիան միջուկային զենք չի օգտագործի Ռուսաստանի դեմ, եթե այդ երկիրը միջուկային հարված հասցնի Ուկրաինային. դա չի համապատասխանում Ֆրանսիայի միջուկային դոկտրինի դրույթներին։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մեր դոկտրինը հիմնված է ազգի հիմնարար շահերի վրա, և դրանք շատ հստակ սահմանված են, սա զսպման քաղաքականություն է»,- ասել է նախագահը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան միջուկային պատասխան չի տա Մոսկվային, ինչին Մակրոնը պատասխանել է՝ ակնհայտ է։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններին Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության և թույլատրելիության մասին։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը կիրառում է միջուկային շանտաժ: