ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էմանուել Մակրոնի հայտարարությանը
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանն օգտագործում է ԼՂ հակամարտությունը՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, բացարձակապես անընդունելի են համարում:
«Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշավոր ներկայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և խոսում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին»,-նշել է Զախարովան:
Ըստ նրա՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները խոսում են այն մասին, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու առնչությամբ Փարիզը շահագրգռված չէ, և, թե այդ հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու Ֆրանսիայի կարողությունը։
Ըստ Զախարովայի՝ ի տարբերություն Ֆրանսիայի, Ռուսաստանը գործնականում է նպաստել հակամարտության կարգավորմանը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն վճռորոշ ներդրում է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում:
«Դրա համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել, մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։ Նրանց օգնությամբ 53 հազար փախստական վերադարձել է տուն, ավելի քան 2 հազար զոհերի դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա»,-հայտարարել է Զախարովան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։