Այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան. Տոյվո Կլաար
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան:
«Այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան։ Անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի հարցումին արձագանքելու համար։ ԵՄ (քաղաքացիական առաքելության՝ Tert.am) տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և տեղում աջակցել հայ-ադրբեջանական կայունացմանը», - գրել է նա։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն ձեռք է բերվել անցյալ շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրամիության խորհրդի նախագահի բանակցությունների արդյունքում։
Ըստ քառակողմ հայտարարության՝ Հայաստանը համաձայնել է ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Բաքուն, որը նախկինում մերժել էր տարածաշրջանում միջազգային դիտորդներ