Վան դեր Բելենը հաղթել է Ավստրիայի նախագահական ընտրություններում
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հրապարակվել են Ավստրիայի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները, նա Ալեքսանդր Վան դեր Բելենն է, որը հավաքել է 56,7 տոկոս ձայն, երկուշաբթի հայտնել է Ավստրիայի ՆԳՆ կայքը:
Այսպիսով, 78-ամյա Վան դեր Բելենը երկրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի պետության ղեկավարի պաշտոնը։ Ավելի վաղ նա արդեն շնորհավորանքներ է ստացել Գերմանիայի իր գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից: Ավստրիայի նախագահի ընտրություններին, որոնք կայացել են հոկտեմբերի 9-ին, մասնակցությունը կազմել է 65,2 տոկոս, հայտնել են ՆԳՆ-ում:
Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը, ինչպես և սպասվում էր, զբաղեցրել է Վալտեր Ռոզենկրանցը (17,7 տոկոս)՝ FPÖ աջ կուսակցության թեկնածուն, իսկ երրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել է Գարեջրի կուսակցության առաջնորդ, 35-ամյա փանք-երաժիշտ Դոմինիկ Վլազնին (8,3 տոկոս): Վլազնին դարձել Է Ավստրիայի նախագահի ամենաերիտասարդ թեկնածուն Հանրապետության պատմության մեջ: Նա հայտարարել է, որ խորապես բավարարված է իր արդյունքով։