Թանկարժեք սպասք, 30 շիշ թանկարժեք խմիչք և «ԲՄՎ X6»-ի 4 անիվ գողացողին հայտնաբերեցին
SOCIETYՀունիսի 27-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ներքին Պտղնի գյուղի տներից մեկից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ մուտք են գործել Ինեսա Ս.-ին պատկանող տուն և տարբեր սենյակներից գողացել թանկարժեք սպասքեղեն, 30 շիշ թանկարժեք խմիչք, «ԲՄՎ X6» ավտոմեքենայի 4 անիվ:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Հայկազ Հ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հայկազ Հ.-ն հունիսի 29-ին, ժամը 19.05-ին, ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնը մասամբ առգրավված է: Հայկազ Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունավում է:
-
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



