Ոչ ոք չի կարող սեպ խրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև. Lավրով
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանն ու Ղազախստանը կարող են անկեղծորեն քննարկել և լուծել ամենաբարդ հարցերը, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարի խոսքով՝ ոչ ոք չի կարող սեպ խրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև, գրում է kommersant.ru-ն։
Լավրովն ասել է, որ երկրների միջև հարաբերությունները «շարունակում են զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով»։
Նախարարը կարծում է, որ ավելի քան երեք տասնամյակ Ռուսաստանին և Ղազախստանին հաջողվել է «ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել բարեկամության և բարիդրացիության դարավոր կապերը, որոնք միավորում են երկու ժողովուրդներին»։
«Մենք լավատեսությամբ ենք նայում մեր ղազախստանցի ընկերների հետ մեր հարաբերությունների ապագային։ Ոչ ոք չի կարող սեպ խրել մեր միջև։ Փոխվստահության ներկայիս մակարդակը հնարավորություն է տալիս անկեղծորեն քննարկել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցերը, որոնք երբեմն դնում է կյանքը մեր երկրների առջև, և պայմանավորվել դրանց լուծման փոխադարձ ընդունելի ուղիների շուրջ»,- գրել է Սերգեյ Լավրովը։