Սա անընդունելի է․ Լինեկերը դժգոհել է Ռոնալդուի պահվածքից
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը դժգոհել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից «Օլդ Թրաֆորդում» երեկ կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» (2:0) հանդիպման ժամանակ, գրում է armsport.am-ը։
«Սա անընդունելի պահվածք է։ Շատ վատ»,- մեջբերում է Լինեկերին BBC Sport-ը։
Ռոնալդուն հերթական անգամ մնաց պահեստայինների նստարանին։ Հանդիպման վերջում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, կամայականորեն լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։
Այս մրցաշրջանում 37-ամյա պորտուգալացին Պրեմիեր լիգայի 8 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



