Թագուհի Թովմասյանը հանդիպել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի փոխտնօրենին. ինչ են քննարկել
BLOGԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Խորհրդարանում հանդիպեցի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) փոխտնօրեն Քոեն Պուստիենսի եւ NDI-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ։
Նախեւառաջ խոսեցինք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում թշնամու կողմից մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ։ Մանրամասն ներկայացրի այս ուղղությամբ իմ կողմից տարվող լայնածավալ աշխատանքների ընթացքը։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց բարեկամական խմբերի շրջանակներում համագործակցության կարեւորությունը, մասնավորապես քննարկեցինք փոխայցելությունների ակտիվացմանն առնչվող հիմնական հարցերը։
Հաշվի առնելով այն, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (National Democratic Institute - NDI) մշտապես աջակցել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, Քոեն Պուստիենսը ընդգծեց մեր հանդիպման օգտակարությունը։ Քանի որ մշտապես սերտ համագործակցել եմ NDI-ի փորձագետների հետ, հայտնեցի երախտագիտությունս՝ փոխշահավետ համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձևավորման վերաբերյալ։
Երկուստեք քննարկեցինք նաեւ հետպատերազմյան շրջանում տարված աշխատանքների առանցքային կետերը։ Մասնավորապես արձանագրեցինք մեր նախորդ հանդիպումից ի վեր կատարած աշխատանքները։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



